Չինաստանի մարտարվեստի դպրոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր
copy image url

Չինաստանի մարտարվեստի դպրոցում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

Արտաքին 3 տարի առաջ - 12:48 25-06-2021

Ուրբաթ` հունիսի 25-ին, Չինաստանի Շանգչիու քաղաքի ուսումնական կենտրոնում հրդեհ է բռնկվել, որի արդյունքում զոհվել է 18 մարդ, ևս 16-ը վիրավորվել են, հաղորդում է CGTN-ը:

Նշվում է, որ անհայտ պատճառով հրդեհը բռնկվել է մարտարվեստի սրահում առավոտյան մարզման ժամանակ:

Դեպքի վայր են ժամանել տարածաշրջանային և տեղական իշխանությունները:

Հեռուստաալիքի տվյալներով, կրակն արդեն մարվել է: Ոստիկանությունը բերման է ենթարկել հաստատության ղեկավարին: Զոհերի տարիքը և ողբերգության հանգամանքները դեռ չեն բացահայտվել: