Երևանում տրոյլեբուս է այրվում

Ներքին Տեսանյութ 4 օր առաջ - 10:45 15-04-2025
Oragir.News-ը ֆիքսել է, թե ինչպես է տրոյլեբուսը Մյասնիկյան պողոտայում, «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ հրդեհվել։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են տրոյլեբուսի ուղևորները իջնում դրանից։

Հիշեցնենք, որ փետրվարի 1-ից մայրաքաղաքում հասրակական տրանսպորտի ուղեվարձը թանկացել է։ Քաղաքային իշխանությունը այդ թանկացումը հիմնավորում է բարեփոխված տրանսպորտի հանգամանքով։
Փաստացի՝ «բարեփոխված» տրանսպորտն այնքան հին է, որ դրան հոսանքից կրակ է բռնկվում։
Նշենք, որ տրոյլեբուսի գինը 50 դրամից դարձել է 150 դրամ։