Քանաքեռավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք․ ԱԻՆ
copy image url

Քանաքեռավան գյուղում այրվում է խոտածածկ տարածք․ ԱԻՆ

Ներքին 3 տարի առաջ - 20:03 24-06-2021

Հունիսի 24-ին՝ ժամը 18։10-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Քանաքեռավան գյուղի ամառանոցների մոտ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Ըստ նախնական տվյալների այրվում է 10 հա խոտածածկ տարածք։