Թեհրանում այրվում է Իրանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը
copy image url

Թեհրանում այրվում է Իրանի ամենամեծ նավթավերամշակման գործարաններից մեկը

Արտաքին 3 տարի առաջ - 09:50 03-06-2021

Իրանի մայրաքաղաք Թեհրանի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել նավթավերամշակման գործարանում: Այս մասին երեքշաբթի՝ հունիսի 2-ին, հաղորդել է IRIB հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ գործարանի՝ 20 հազար բարել տարողությամբ 19 բաքերից մեկում հրդեհն առաջացել է տեխնիկական պատճառներով. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք: Այս կապակցությամբ գործարանի ղեկավարությունը բացառել է դիվերսիան՝ իբրև հրդեհի պատճառ:

Նշվում է, որ հրդեհը կմարի այն ժամանակ, երբ բաքում ամբողջովին այրվի վառելիքը: Միաժամանակ բոլոր ջանքերը գործադրվում են գործարանում արտադրության վերականգնման համար:

Գործարանում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի կապակցությամբ, որն ապահովում է Իրանի նավթի վերամշակման հզորության մոտ 15%-ը, երկրի իշխանությունները կոչ են արել Թեհրանի բնակչությանը լքել հարակից տարածքները: