Վենսի հույսը Մեծ Բրիտանիսյի հետ համաձայնագիր կնքելն է. BBC
copy image url

Վենսի հույսը Մեծ Բրիտանիսյի հետ համաձայնագիր կնքելն է. BBC

Մամուլ Արտաքին 4 օր առաջ - 10:03 15-04-2025
ԱՄՆ փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ «լավ հնարավորություն» կա, որ Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան առևտրային համաձայնագիր կնքեն հատկապես այն բանից հետո, երբ աշխարհում ԱՄՆ-ի նոր առևտրային քաղաքականությունից հետո իրավիճակը սկսում է կայունանալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Մենք իսկապես ակտիվորեն աշխատում ենք Քիեր Սթարմերի կառավարության հետ», — ասել է Վենսը երկուշաբթի UnHerd կայքին տված հարցազրույցում։

Աշխարհի ֆոնդային շուկաները սկսել են ցնցումների ենթարկվել ապրիլի 2-ից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց նոր մաքսային տուրքերի մասին՝ գրեթե բոլոր երկրների նկատմամբ։