Արցախցին եկել է հանգստանալու, զորանալու և կրկին հետ գնալու, Արցախի էջը չի փակվել․ Կարապետ Պողոսյան
copy image url

 Արցախցին եկել է հանգստանալու, զորանալու և կրկին հետ գնալու, Արցախի էջը չի փակվել․ Կարապետ Պողոսյան

Միտք Ներքին 4 օր առաջ - 10:10 15-04-2025
Քաղակտիվիստ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կառավարությունը դադարեցնում է արցախցիներին տրվող սոցիալական աջակցությունը, որպեսզի համաձայնեն ՀՀ քաղաքացիություն ստանալ և օգտվել բնակարանային ծրագրից, Հ 1֊ի Պետոն էլ զարմանում է, թե մեր հայրենակիցները ինչո՞ւ չեն համաձայնվում։ Ցավոք, շատերի համար է անհասկանալի։ Բայց արցախցին չի եկել վերաբնակեցման, նոր տուն ու տեղ դնելու, արցախցին եկել է հանգստանալու և զորանալու։

Արցախցուն պետք չէ ձեր տված տունը, ինքը իր տունն է ուզում, արցախցուն պետք չի ձեր շնորհած քաղաքացիությունը, ինքը վաղուց է քաղաքացի։

Արցախցին ձեր կողմից վաճառված իր պապական տունն ու շենն է ուզում, իր դարերով պաշտպանած Դադիվանքն ու Ամարասն է ուզում, հազարամյակներով պաշտպանած պապերի գերեզմանն ու որդու թարմ շիրիմն է ուզում։

Արցախցին չի եկել այստեղ բնագռվելու, եկել է հանգստանալու, զորանալու և կրկին հետ գնալու, Արցախի էջը չի կարող փակվել։

Արցախի էջը չեք կարող փակել»։