Այրել են ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները․ Կարապետ Պողոսյան

Ներքին 2 տարի առաջ - 14:36 13-06-2022
Գյումրեցի ընդդիմադիր հասարակական-քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Սրբապղծությունը Հայաստանում դարձել է օրակարգ։

Քիչ առաջ ահազանգ ստացա, որ ինչ-որ թափթփուկներ գիշերը մտել են Արթիկի վետերանների միության շենք, վնասել գույքը, այրել ապրիլյան և 44-օրյա պատերազմի հերոսների նկարները։

Հայտնում եմ, որ եթե առաջիկա մեկ երկու օրվա ընթացքում պետական կառույցները չբացահայտեն և չպատժեն սրբապիղծներին, ստիպված կլինենք զբաղվել ինքնադատաստանով և անկանխատեսելի գործողությունների պատասխանատվությունը կկրի իշխող քաղաքական ուժը, քանի որ սրբապղծությունը իրենք ներմուծեցին Հայաստան»։