Հանրային կարծիքի բաժանվածությունը՝ հատկապես իշխանության հանդեպ վերաբերմունքի հարցում, ակնհայտ է։ Մի հատվածը՝ հիասթափված ներկայիս իշխանությունների գործունեությունից, կոչ է անում փոփոխությունների, մանավանդ՝ համակարգային մակարդակում։ Մյուս հատվածը, սակայն, դեռ հավատ է պահպանում առկա կառավարության վարած քաղաքականության հանդեպ կամ էլ պարզապես չի վստահում այլընտրանքներին։
Գաղտնիք չէ, որ հայ ժողովուրդը դժգոհ է ներկա իշխանությունից, բայց միաժամանակ չունի վստահություն դեպի նախկինները։ Շատերը չեն ուզում Նիկոլ Փաշինյանի իշխանության շարունակությունը, բայց նույնքան շատերը չեն էլ ուզում վերադարձ դեպի անցյալը։
Քաղաքական անորոշության այս փուլում կարևոր է հասկանալ՝ ժողովուրդն իրականում ի՞նչ է ուզում։
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներին հարց ուղղեց․ «Ուզո՞ւմ եք` իշխանափոխություն լինի և ինչու»։
Հարցվածներից շատերը իշխանափոխության մեծ ցանկություն հայտնեցին։
«Միանշանակ ուզում ենք։ Մեզ բերել են լցրել էստեղ, որպես բոմժ։ Մեզ նոր ղեկավար է պետք, որ մտածի ՀՀ-ի բոլոր ժողովրդի մասին»,- ասաց անցորդներից մեկը։
Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ մեր երկիրը գնում է դեպի անկում։
«Դեմ չեմ, բայց մեզ մոտ թույլ չեն տա, որ նորմալ մարդիկ գան իշխանության»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։