Ռուսաստանում բազմաթիվ մարդիկ ստամոքսաղիքային խնդիրներ են ունեցել Orbit, Dirol, Mentos և Eclipse մաստակներից հետո։
Բժիշկները երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ պատճառը, մինչև տուժածներից մեկը չի նկատել, որ ամեն ինչ սկսվել է մաստակ ծամելուց հետո։ Այս մասին հաղորդում է Life-ը։
Պարզվել է՝ մաստակներում կա սորբիտոլ՝ լուծողական ազդեցություն ունեցող նյութ։
Դրա ընդամենը 0.4 գրամը կարող է առաջացնել փքվածություն, որովայնի ցավ և փորլուծություն։
Մաստակների փաթեթների վրա սորբիտոլի ճշգրիտ քանակը նշված չէ, բայց բոլոր ապրանքների վրա զգուշացում կա, որ այն կարող է ունենալ լուծողական ազդեցություն։