Թուրքիայի զինվորականները կքննարկեն Սև Ծովի անվտանգությունը. DW
copy image url

Թուրքիայի զինվորականները կքննարկեն Սև Ծովի անվտանգությունը. DW

Մամուլ Արտաքին 5 օր առաջ - 11:58 14-04-2025
Թուրքիայի և մի քանի այլ երկրների զինվորականներ կհանդիպեն ապրիլի 15-16-ին՝ քննարկելու Սև ծովի անվտանգությունը, եթե Մոսկվայի և Կիևի միջև կրակը դադարեցվի։ Այս մասին ապրիլի 13-ին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Հանդիպումը տեղի կունենա ապրիլի 15-16-ին Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր շտաբում, որը գտնվում է Անկարայում. հայտնում է Reuters-ը։

Մասնակից երկների ցանկը դեռ չկա:

Թուրքիայի անվտանգության ծառայության տվյալներով՝ սպասվում է, որ հանդիպմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 12-ին հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու բանակցությունները ընթանում են նորմալ, սակայն «մի պահ պետք է կա՛մ գործել, կա՛մ լռել»։