Ազատ արձակեք գերիներին. բողոքի ակցիաներ՝ ԱԳՆ-ի և Գլխավոր դատախազության դիմաց. ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 5 օր առաջ - 11:35 14-04-2025
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը բողոքի ակցիաներ է անցկացնում ԱԳ նախարարության և Գլխավոր դատախազության շենքերի առջև:

«ԱԳՆ-ի առջև ներկայացնելու ենք մեր պահանջները և կոնկրետ քայլեր հավաքական վերադարձի, հայ գերիների ազատ արձակման, Արցախի մշակութային ժառանգության ու մասնավոր սեփականության պաշտպանության, ՄՔԴ պետական դիմումի ներկայացման, միջազգային դատական գանգատներից չհրաժարման և ԵԱՀԿ Մինսկի խմբի չլուծարման վերաբերյալ: Իսկ դատախազությանը հաղորդում ենք ներկայացնելու արցախցիների դեմ ատելություն քարոզելու դեպքերի վերաբերյալ և պահանջելու ենք բացատրություն տալ Արցախում կոռուպցիոն երևույթների վերաբերյալ հաղորդումների հիմքով իրականացվող քրեական վարույթների ընթացքի մասին»,- նշված է ավելի վաղ տարածած հայտարարության տեքստում: