Գազայի քրիստոնյաները նշել են Ծաղկազարդը ռմբակոծված եկեղեցում. Al Jazeera
copy image url

Գազայի քրիստոնյաները նշել են Ծաղկազարդը ռմբակոծված եկեղեցում. Al Jazeera

Մամուլ Արտաքին 5 օր առաջ - 10:29 14-04-2025
Գազայի քրիստոնյաները Ծաղկազարդի տոնը նշել են աշխարհում ամենահին եկեղեցիներից մեկում, որը պատերազմի ընթացքում դարձել է ապաստան ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մահմեդականների համար։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն:

Հույն ուղղափառ եկեղեցին, որն արդեն վնասվել էր նախորդ հարվածների ժամանակ, այժմ դարձել է տոկունության խորհրդանիշ շարունակվող ռմբակոծությունների պայմաններում։

Հոդվածում հավատացյալները պատմել են, թե ինչպես են նշում իրենց տոները պատերազմի ժամանակ, երբ Իսրայելը հարձակվում է հիվանդանոցների և սրբավայրերի վրա։