Գազայի հատվածում ավելի քան 2 միլիոն պաղեստինցիներ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների խիստ կարիք ունեն: Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։
Դրա հաղորդմամբ՝ պաղեստինյան անկլավում 2,3 միլիոն մարդ բախվում է սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի, քանի որ Իսրայելի իշխանությունները արգելափակում են մարդասիրական օգնության բոլոր մատակարարումները տարածաշրջան։
Վերջին յոթ օրվա ընթացքում Գազայի հատված չի մատակարարվել տների ջեռուցման և էլեկտրաէներգիայի գեներատորների շահագործման համար անհրաժեշտ վառելիքը։
Հեռուստաալիքը նշում է, որ Գազայի հատվածի բնակիչները միջոցներ չունեն տները վերանորոգելու կամ ժամանակավոր կացարաններ կազմակերպելու համար և «փլատակների մեջ փնտրում են ցանկացած նյութ՝ ձմռան ամիսներին ապաստարաններ կառուցելու համար»։