Իրանն ու ԱՄՆ-ն շաբաթ օրը բանակցություններ կունենան Օմանում՝ փորձելով վերսկսել քննարկումներ Թեհրանի արագ զարգացող միջուկային ծրագրի շուրջ։
Այս մասին հաղորդում է Reuters-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնում է ռազմական գործողությամբ, եթե համաձայնություն չլինի։
Իրանը զգուշությամբ է մոտենում բանակցություններին՝ կասկածելով, որ դրանք որևէ արդյունք կտան, և չի վստահում Թրամփին, ով բազմիցս սպառնացել է ռմբակոծել Իրանը, եթե նա չկանգնեցնի միջուկային իր ծրագիրը։
Կողմերը դեռ համաձայնության չեն եկել՝ հանդիպումն ուղիղ ձևաչափով կլինի՞, ինչպես պահանջում է Թրամփը, թե՞ անուղղակի՝ ինչպես նախընտրում է Իրանը։
Եթե որոշ առաջընթաց գրանցվի, ապա կարող է թուլացնել լարվածությունը տարածաշրջանում, որտեղ 2023-ից սկսած շարունակվում են պատերազմներ Գազայում և Լիբանանում, հրթիռակոծություններ Իրանի և Իսրայելի միջև, հութիների ոչնչացում Կարմիր ծովում և Սիրիայի կառավարության տապալումը։