Օմանում հսկայական ալիքը ծովի հատակն է տարել 8 զբոսաշրջիկների
copy image url

Օմանում հսկայական ալիքը ծովի հատակն է տարել 8 զբոսաշրջիկների

Ավելին 2 տարի առաջ - 11:59 14-07-2022

Օմանում հսկայական ալիքը ծովի հատակն է տարել 8 հոգանոց մի ամբողջ ընտանիք։ Նշվում է, որ նրանք զբոսաշրջիկներ են եղել։ Այս մասին հայտնում է EurAsia Daily պորտալը։

Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հուլիսի 10-ին Դոֆար նահանգի Մուգսաիլ լողափում։ Նրանցից երեքին հաջողվել է փրկել, ևս երկուսին մահացած են գտել։ Այս պահին ընտանիքի երեք անդամները անհետ կորած են, նրանց որոնումներին ներգրավված են Օմանի ռազմաօդային ուժերի ուղղաթիռները։

Նույն օրը երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտարարել է զբոսաշրջային լողափերի փակման մասին՝ այլ պատահարներից խուսափելու համար։


Ամենից շատ դիտված