Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դրոնի քիչը չի լինում
Ուկրաինան օրական օդ է հանում տարբեր նշանակության 4-5 հազար դրոն, մեծամասամբ մարտական: Մի տեղ մի տեխնիկա է առաջ գալիս, միանգամից մի քանի դրոն են գրոհում, քացու գցում: Արտադրություն է դրած երկրով մեկ, պատանիներից բռնած էդ գործին են, ագրեսորին հաղթելու համար մսով չեն կռվում, գլխով են կռվում:
Հայաստանին օրական առնվազն 300 դրոնի արտադրություն է պետք՝ զանազան նշանակության: Դա ենթադրում է արտադրական հոսքեր, արտադրողներ, նախագծողներ, կառավարողներ, քողարկում, գաղտնիության ռեժիմներ և այլն»։