Apple-ը սկսել է բեռնափոխադրումներ Հնդկաստանից ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի սահմանած նոր սակագներից խուսափելու համար, հայտնում է CBS-ն։
Ընկերությունն արդեն առաքել է շուրջ 600 տոննա կամ մոտ 1.5 միլիոն iPhone-ներ։ Գործընթացը արագացնելու նպատակով Apple-ը Հնդկաստանի իշխանություններից ստացել է արտոնություն մաքսազերծումն ավարտելու ընդամենը 6 ժամում՝ ստանդարտ 30 ժամի փոխարեն։
Հաղորդվում է, որ առաջին չվերթները մեկնարկել են մարտին, իսկ վերջին բեռը ուղարկվել է այս շաբաթ՝ նոր սակագների ուժի մեջ մտնելուց առաջ։