Ռուսաստանի կառավարությունը մշակում է նոր պահանջներ արտասահմանյան ընկերությունների վերադարձի համար, հաղորդում է RBK-ն։
Հիմնական պայմաններն են՝ չֆինանսավորել Ուկրաինայի զինված ուժերին, «օտարերկրյա գործակալներին» կամ «անցանկալի կազմակերպություններին», չունենալ հարկային պարտքեր, ինչպես նաև պատշաճ կերպով իրականացնել աշխատակիցների վճարումները։
Բացի այդ, քննարկվում է, որ ընկերությունները պետք է արտադրության մի մասը կազմակերպեն Ռուսաստանի տարածքում և ոլորտի որոշ գիտելիքներ փոխանցեն ռուսական կողմին։