«Մեռած հոգիները» աշխատավարձ են ստացել ՌԴ–ում․ RBK
copy image url

«Մեռած հոգիները» աշխատավարձ են ստացել ՌԴ–ում․ RBK

Մամուլ Արտաքին 1 ամիս առաջ - 09:06 07-03-2025
Սանկտ Պետերբուրգի №20 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Տատյանա Սուրովցևան և նրա աշխատակիցները կասկածվում են 13.33 միլիոն դոլար հափշտակության մեջ։ Այս մասին գրում է RBK-ն։

Բժշկական հաստատության բյուջեից գումարներ հանելու համար նրանք օգտագործել են «մեռած հոգիների»՝ գոյություն չունեցող աշխատակիցների անունները։

Այդ անձանց համար ձևակերպվել են աշխատավարձեր, որոնք էլ փոխանցվել են Սուրովցևային և նրա թիմին։

Սուրովցևան այժմ հետախուզման մեջ է։

Ամենից շատ դիտված