«Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետև, եթե ես սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը նույն ձևով այս նույն տեղում կունենայի։ Այն, որ ես հիմա եմ սրա մասին խոսում, նշանակում է, որ 7 տարի մնացել եմ առաջին դասարանում»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ընդգծեց՝ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, որովհետև գիտելիքի պակաս ունեն կառավարության անդամները․ «Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը, մենք ենք նրանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք դեպի աղքատություն, դեպի տգիտություն և այլն, որովհետև դա մեր գործն է, որովհետև 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ Փշատավան, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ՝ ստեղ կանգնեք, իջնում եմ, 10 րոպե խոսում եմ մարդկանց հետ ու հասկանում եմ, որ 7 տարի բոլորդ՝ իմ գլխավորությամբ , մնացել ենք առաջին դասարանում, որովհետև թուղթ է, որ պրինտ ենք անսում»:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքով և անցորդներից հետաքրքրվեց՝ արդյո՞ք համաձայն են վարչապետի այն հայտարարության հետ, որ նա և իր գլխավորությամբ կառավարության անդամները 7 տարի մնացել են առաջին դասարանում։
«Երևի, այնքան անկիրթ է, որ հնարավոր է»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Հարցվածներից մեկի կարծիքով՝ վարչապետը ճիշտ է ասել, որովհետև վերջինս գիտելիք և կրթություն չունի։
«Բոլորը անգրագետ և փողասեր մարդիկ են։ Ես իրեն չեմ սիրում, չեմ հարգում»,- նշեց մեկ այլ անցորդ։
«Նիկոլ Փաշինյանը գերազանցիկ է եղել»,- նկատեց մի տղամարդ։
Մանրամասները՝ տեսանյութում։