Եթե ծնողը որոշի, որ երեխային 7 տարեկանից է դպրոց տանում, ապա երեխան կգնա միանգամից 2-րդ դասարան: Այս մասին Ազգային ժողովում ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսյա Սվաճյանը:
«Տարածված պարկատիկա ունենք, երբ ծնողները խղճում են երեխաներին, մտածում են՝ մեկ տարի ուշ տանեն, սպասեն՝ մի փոքր էլ մեծանան։ Գործող իրավակարգավորումներով՝ երեխան քանի տարեկանում եկավ դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է, օրինակ երեխան, ում 7 տարեկանում են դպրոց բերում, 2-րդ դասարանում է հայտնելու, ստիպված իր հետ լրացուցիչ անհատական աշխատանք պետք է անեն, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի։ Դա էլ ավելի է բարդացանում երեխայի վիճակը։ Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ է դառնալու, որ ծնողը երեխային տանի դպրոց էն տարիքում, երբ պետք է տանի»,- նշել է նա: