ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով
copy image url

ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով

Սպորտ 1 շաբաթ առաջ - 22:27 09-04-2025
ՈՒԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 40 հազար եվրոյով Թբիլիսիում կայացած Վրաստան-Հայաստան հանդիպման ժամանակ կարգապահական խախտումների համար:

Բացի այդ, Վրաստանը Ազգերի լիգայի նոր՝ 2026/27 մրցաշրջանի առաջին տնային հանդիպումը կանցկացնի առանց հանդիսականների։

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան պատասխան հանդիպման ժամանակ վրացի երկրպագուները շշեր են նետել Հայաստանի հավաքականի խաղացողների, ինչպես նաև տրիբունաներում գտնվող հայ երկրպագուների ուղղությամբ։