Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմմուրը տուգանվել է 10 հազար եվրոյով
copy image url

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Զեմմուրը տուգանվել է 10 հազար եվրոյով

Արտաքին 3 տարի առաջ - 15:12 18-01-2022

Ծայրահեղ աջերի՝ Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմմուրը տուգանվել է 10 հազար եվրոյով՝ ռասայական ատելություն բորբոքելու համար, գրում է Le Monde-ը։

2020 թվականի սեպտեմբերին CNews հեռուստաալիքի եթերում Զեմմուրը ներգաղթյալների երեխաներին, որոնք ժամանել են առանց ուղեկցության, անվանել է «գողեր», «մարդասպաններ» և «բռնացողներ»՝ հավելելով, որ նրանց պետք է վտարել երկրից։ Դատախազությունը համարել է, որ նման արտահայտությունները խախտում են խոսքի ազատ արտահայտման թույլատրելի շրջանակները։

Դատավճռի հրապարակման ժամանակ Զեմմուրը ներկա չի եղել դատարանում։ Որոշումը մեկնաբանելով սոցիալական ցանցերում՝ նա գրել է, որ անհրաժեշտ է վերացնել համակարգը, որը ճնշում է խոսքի ազատությունը և ժողովրդավարական բանավեճերը։

«Այս համակարգը արտադրում է հանցավոր համոզմունքներ արդյունաբերական ճանապարհով։ Անհրաժեշտ է հրատապ կերպով հեռացնել գաղափարախոսությունը դատարաններից»,- ասել է Զեմմուրը։ Նրա փաստաբանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։