«Նիկոլ Փաշինյանը կառավարության ռազմավարության մեջ գրել է, որ խնդիր ենք դրել՝ մինչև 2050թ. պիտի դառնանք ֆուտբոլի Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիր: Դուք Փաշինյանի թշնամի՞ն եք, ուզում եք այս խոստումն էլ ձախողե՞լ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ դիմելով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին՝ հարցրեց լրագրողը:
Մելիքբեկյանը նշեց, որ մինչև 2050թ. շատ ժամանակ կա. «Ես ոչ մի խոստում չեմ ուզում ձախողել: Առաջին շահագրգռվածն եմ, որ ՀՀ-ն 2050-ից էլ շուտ լինի մրցանակակիր»: