Ինչքան նիհար, այնքան զեղչ․ Թաիլանդում մի ռեստորան զեղչեր է առաջարկում․ NYP  
copy image url

Ինչքան նիհար, այնքան զեղչ․ Թաիլանդում մի ռեստորան զեղչեր է առաջարկում․ NYP  

Մամուլ Արտաքին 1 շաբաթ առաջ - 13:02 08-04-2025
Թաիլանդի Չիանգ Մայում գտնվող մի ռեստորան առաջարկում է զեղչեր հաճախորդներին, եթե նրանց մարմնի չափսերը թույլ են տալիս անցնել տարբեր լայնության բացվածքներով։ Սա կոչվում է «գիրության խտրականություն»։ Այս մասին գրում է New York Post-ը։

Ռեստորանը առաջարկում է զեղչեր նիհարներին․ ինչքան նիհար է հաճախորդը, այնքան շատ զեղչ կստանա։

Հաճախորդներին առաջարկում են անցնել տարբեր լայնության բացվածքներով։ Եթե նրանք հաջողությամբ անցնում են ամենափոքր բացվածքից, ստանում են 20%-անոց զեղչ։

Միջին չափի բացվածքից անցնելու դեպքում նրանք ստանում են 10%-անոց զեղչ, իսկ եթե միայն կարող են անցնել ամենամեծ բացվածքից, ապա ողջ գինը վճարում են։

Այս ծրագիրը ստացել է բացասական արձագանքներ, քանի որ այն վիրավորանք է ուղղված դիմացինի արտաքինին։