Արման Անդրեասյանը 2-րդ տարին անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ
copy image url

Արման Անդրեասյանը 2-րդ տարին անընդմեջ դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ

Սպորտ 1 շաբաթ առաջ - 21:40 07-04-2025
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արման Անդրեասյանը դուրս է եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ:

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 70 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Արման Անդրեասյանը մրցեց վրացի Ակակի Կեմերտելիձեի հետ և առավելության հասավ 3:1 հաշվով:

Արման Անդրեասյանը Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Եզրափակիչը կկայանա ապրիլի 8-ին:

65 կգ Վազգեն Թևանյանին հաղթած ըմբիշը` միջազգային դրոշի ներքո հանդես եկող Իբրագիմ Իբրագիմովը, հասել է եզրափակիչ: Թևանյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, որը կկայանա ապրիլի 8-ին:

Մեկ այլ հայ մարզիկ՝ Մանվել Խնձրցյանը ևս կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար: