Դահուկորդուհի Կատյա Գալստյանը դուրս է եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ
copy image url

Դահուկորդուհի Կատյա Գալստյանը դուրս է եկել Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ

Սպորտ 1 ամիս առաջ - 19:24 26-02-2025
Նորվեգիայի Տրոնդհեմ քաղաքում ընթանում է դահուկավազքի Աշխարհի առաջնությունը։

7.5 կմ դասական ոճի որակավորման փուլում ՀՀ կանանց հավաքականի առաջատար Կատյա Գալստյանը 33 երկրի 60 մարզիկների պայքարում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։

Կատյան այդպիսով իրավունք է վաստակել մասնակցելու եզրափակիչ փուլին:

Նշենք, որ եզրափակիչ փուլին որակավորվում է ընդամենը 10 մարզիկ: