Մեր համազգային պարտքն է` վերանորոգել մեր սրբազան երկիրը. Վարդան Ոսկանյան
copy image url

Մեր համազգային պարտքն է` վերանորոգել մեր սրբազան երկիրը. Վարդան Ոսկանյան

Միտք Ներքին 1 շաբաթ առաջ - 23:29 06-04-2025
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Սա 936թ. Սյունիքի գահերեց իշխան Սմբատի հիմնած Հերմոնի վանքն է։

Հայկական հզոր քաղաքակրթության նմուշներից մեկը այնտեղ, որտեղ մեր սբազան հողի հայաթափումից հետո մոտ 200-250 տարի առաջ հաստատվել էին վաչկատուն ցեղեր՝ իրենցից հետո չթողնելով նույնիսկ չնչին քաղաքակրթական հետք։

Հայաստանը հայկական քաղաքակրթության հզորագույն կենտրոն է՝ շատ նման այս վանքին՝ ավերված և խոնարհված, սակայն ոչ երբեք կռացած ու հանձնվող, այլ մշատապես վեհ և արժանապատիվ։

Մեր համազգային պարտքն է` վերանորոգել մեր սրբազան երկիրը և, ի վերջո, հաստատել այս քաղաքակրթությանն արժանի նաև ռազմաքաղաքական գերակայություն բարբարոսների նկատմամբ»։

Ձեզ գուցե հետաքրքրի