Աննա Հակոբյանը չի՞. ո՛չ նախագահին եմ ճանաչում, ո՛չ իր կնոջը. հարցում 

Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 շաբաթ առաջ - 20:30 06-04-2025
Չնայած նրան, որ Հայաստանի առաջին տիկինը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի կինն է, սակայն քչերն են ճանաչում նրան, չգիտեն նրա անունը, ավելորդ է խոսել նրան տեսնելու մասին։ Հանրության շրջանում շատերը որպես առաջին տիկին ճանաչում են Նիկոլ Փաշինյանի կնոջը` Աննա Հակոբյանին։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ո՞վ է Հայաստանի առաջին տիկինը»։

Հարցվածների մեծամասնությունը հնչեցրեց Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի անունը։
«Ինձ հեչ հետաքրքիր չի, թե ով է առաջին տիկինը։ Հայաստանը չունի առաջին տիկին»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ներկայումս Աննա Հակոբյանն է, չճանաչելով նախագահի կնոջը։
«Ճիշտն ասած ոչ մի անգամ չեն ներկայացրել ծանոթ չենք»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` առաջին տիկինը Նիկոլ Փաշինյանի կինն է։

«Նիկոլ Փաշինյանի կինը` Աննան։ Նախագահի կնոջն էլ, նախագահին էլ չգիտեմ»,- ասաց նա։
«Կինս է»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները` տեսանյութում։