Հոկտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի կին Աննա Հակոբյանը հանդիպել է «կարծիք ձևավորող և տարածող անձանց», քննարկելու՝ կրթությունը հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ տրենդը դարձնելու հարցը։
Հանդիպմանը մասնակցել են սոցցանցերում Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ին ակտիվորեն պաշտպանողներ, որոնց մի մասը հասարակության մի մասի կողմից մերժված անձինք են։
Oragir.News-ը քաղաքացիներին հարց է ուղղել․
«Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը հանդիպում բլոգերների հետ, որն է դրա նպատակը»։
Հարցվածների մի մասը դժվարացավ պատասխանել հարցին։
Մի տղամարդ էլ այսպես պատասխանեց.
«Աննա Հակոբյանը բլոգերների կարիքն ունի»։
Մեկ այլ քաղաքացի էլ նշեց, որ Աննա Հակոբյանը բլոգերներից շահ ունի, սակայն, դժվարացավ մանրամասնել, թե ինչ շահի մասին է խոսքը։ Նշենք, որ Աննա հակոբյանի հետ հանդիպումներին մասնակցել են Ալեն Սիմոնյանի մայրը՝ Մարինա Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանի իջևանցի աջակից Ռոբերտ Մովսեսյանը, ՔՊ-ական մոլի աջակից Ավիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։