Հաշվի առնելով վերջին շրջանում արցախցիներին թիրախավորելու իշխանության քայլերը, շատերը տեսակետ են հայտնում, որ իշխանության կողմից ուղիղ ատելություն է գեներացվում արցախցիների նկատմամբ։
Նույնիսկ ՔՊ-ական Արսեն Թորոսյանն էր ատելության խոսք հնչեցրել արցախցիների նկատմամբ։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել. «Ձեր կարծիքով` ինչու՞ է իշխանության կողմից ատելություն գեներացվում արցախցիների նկատմամբ»։
Հարցվածների մեծ մասը դժվարացավ պատասխանել, թե որն է դրա պատճառը։
«Ես տենց կատեգորիկ չէի ասի, բայց էն քայլերը, որոնք արվում են ժամանակը ցույց կտա ճիշտ են, թե ոչ,սակայն մենք այդ ժամանակը չունենք»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ արցախցիների իրավունքներն արհամարհված են։ «Երևի իրավունքների համար կա արհամարհանք, բայց ընդհանուր ատելություն չեմ նկատել արցախցիների նկատմամբ»,- նշեց նա։
Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ` նախկինում սիրում էին արցախցիներին։ «Չգիտեմ ինչն է պատճառը, չեմ հասկանում։ Առաջ արցախցիներին ոնց էին սիրում, հարգում, հիմա չգիտեմ ինչն ա պատճառը»,- պատասխանեց նա։
Մանրամասները` տեսանյութում։