Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ. խնդիր չկա, ամեն ինչ լավ է․ Էդգար Սևիկյան
copy image url

Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ. խնդիր չկա, ամեն ինչ լավ է․ Էդգար Սևիկյան

Սպորտ 1 տարի առաջ - 19:16 06-10-2023
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկ Էդգար Սևիկյանը վստահեցրել է, որ խնդիրների չի բախվել՝ ընտրելով Հայաստանի, այլ ոչ Ռուսաստանի ազգային թիմում խաղալը։

«Ատելություն ազգային հավաքականի ընտրության պատճառո՞վ: Ես ոչ մի խնդիր չունեմ, ամեն ինչ լավ է։ Ես բաց եմ թողել Հայաստանի հավաքականի սեպտեմբերյան հավաքը, բայց գնալու եմ այս հավաքին»,- Սևիկյանի խոսքերն է մեջբերել RB Sport-ը։

22-ամյա Սևիկյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ մասնակցելու Լատվիայի և Հս․ Մակեդոնիայի դեմ առաջիկա հանդիպումներին։