Խորագիր․ ՔՊ–ի ֆիասկոն, ատելության «հրաբուխը», Նավակ Ճոճողի ճոճքը, պետական Prado-ն և Փաշինյանի սուտը

Խորագիր 2 շաբաթ առաջ - 21:30 05-04-2025

Գևորգ Էմին-Տերյան

Գլխավոր Խմբագիր

Oragir.News-ը նեկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ և «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ Գյումրիում և Փարաքարում կայացած ՏԻՄ ընտրությունները և դրանցում կառավարող կուսակցության ֆիասկոն, երկրում առկա ատելության մթնոլորտը, Նավակ Ճոճող մականվամբ արդեն նախկին պատգամավոր Վիլեն Գաբիելյանի պահվածը, վարորդական իրավունքների կեղծման մասին Նիկոլ Փաշինյանի հայտնի սուտը, ինչպես նաև կառավարական Prado-ի կողմից հանդիպակաց երթևեկելու և քաղաքացիների կյանքը վտանգելու միջադեպը։ Այս համատեքստում փորձել ենք նաև հասկանալ՝ Գյումրիի ընտրությունները հաղթանա՞կ էին, թե՞ հետընթաց։

Առավել մանրամասն՝ տեսանյութում․