Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Ազատությունն աշխարհում 2025» տարեկան զեկույցը:
Այն նաև վերլուծում է Հայաստանում իրավունքների, քաղաքացիական ազատությունների և արդարադատության վիճակը, անդրադառնալով դատական համակարգին, անվտանգությանը, հավասար իրավունքներին և անձնական ազատություններին:
Դատարանները բախվում են համակարգային քաղաքական ազդեցության, և դատական հաստատություններն ստվերվում են կոռուպցիայով: Ըստ հաղորդումների, դատավորները ճնշում են զգում աշխատել դատախազների հետ՝ մեղադրյալներին դատապարտելու համար, և արդարացման ցուցանիշները չափազանց ցածր են:
Oragir.News-ը այսօր շրջեց մայրաքաղաքում և անցորդներին հարց ուղղեց․ «Մեր դատարանները ենթարկվո՞ւմ են իշխանությանը, թե՞ ոչ»։
«Իհարկե ենթարկվում են, եթե չենթարկվեն այսքան անարդարություն մեր երկրում չի լինի»,- պատասխանեց հարցվածներից մեկը։
Մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ մեր ապագան ավելի բարեկեցիկ կլինի, եթե լինենք իշխանության կողքին։
«Պետք է չենթարկվեն։ Դատարանը ինչո՞ւ պետք է ենթարկվի կառավարությանը»,- նշեց անցորդներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։