Արդյոք իմաստ ուներ այսքան տարի աջակցել Ասադի իշխանությանը․ «ՀայաՔվե»
copy image url

Արդյոք իմաստ ուներ այսքան տարի աջակցել Ասադի իշխանությանը․ «ՀայաՔվե»

Արտաքին 4 ամիս առաջ - 10:49 15-12-2024
«ՀայաՔվե»-ն ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ասադի և իր հակառակորդների միջև 12 տարուց ավելի տևող դիմակայությունը հանգուցալուծվեց ընդամենը 12 օրում այն պարզ պատճառով, որ հակառակորդների հետևում ԱՄՆ-ն և Թուրքիան էին, որոնք լրջորեն պատրաստվում էին Ասադի իշխանազրկմանը, իսկ այս կողմում Ասադի կոռումպացված կառավարությունն էր, որը որևէ քայլ չձեռնարկեց վերահաս աղետը կանխելու համար։

ՌԴ-ի և Իրանի դերն այս ամենում միարժեք չէ: Ակնհայտ է, որ մի կողմից` նրանք հանձնեցին Ասադի իշխանությանը, մյուս կողմից` այն պայմաններում, երբ այդ իշխանությունն ինքը հրաժարվում էր պայքարելուց, ժողովրդի մեծ մասն անցել էր նրա հակառակորդների կողմը, արդյո՞ք իմաստ ուներ շարունակելու պայքարը և ավելի մեծ թշնամանք վաստակելու:

Արդյո՞ք իմաստ ուներ այսքան տարի աջակցելու Ասադի իշխանությանը, որը շատ քիչ բան արեց 2020թ․ զինադադարից հետո՝ կայունացնելու և զարգացնելու սեփական երկիրը, մասնավորապես այն պայմաններում, երբ ՌԴ ուժերը գերլարված վիճակում էին և հազիվ էին բավարարում իրենց անմիջական սահմաններում առկա հակամարտությունների մասնակցությանը»։