Ըստ էության. Փաշինյանին պետք է, որ Ավինյանը մնա իր կառավարման տիրույթում

Ըստ էության 2 շաբաթ առաջ - 21:30 03-04-2025
Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։

Նրա հետ խոսել ենք տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի տապալման, չվճարող քաղաքացինորին տուգանելու, Երևանում օդի աղտոտվածության ֆոնին լայնամասշտաբ ծառահատումների, անձրևներից հետո հեղեղումների, Գյումրիում ընտրություններից 4 օր անց Մարտուն Գրիգորյանի լռության և մի շարք այլ հարցերի շուրջ։

Սուքիասյանի պնդմամբ` հաշվի առնելով Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի նախկինում ունեցած խնդիրները, հասկանալի է, թե ինչու է այս որոշումն այսքան ուշանում։

«Պետք է անհապաղ գտնել այն բանաձևը, որով Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ կունենա»,- ասաց նա։

Խոսելով մայրաքաղաքում առկա խնդիրների մասին, Սուքիասյանը շեշտեց` այնպիսի աղաղակող խախտումներ կան, որ շատերը պետք է քաղաքապետարանի իրենց աշխատասենյակներից ձեռնաշղթաներով տարվեն քննչական։

«Այս իշխանությունն ամեն առումով ձախողել է, իսկ իրավապահների արձագանքն այնքանով է, որքանով պետք է, որ Ավինյան Տիգրանի գլխին դամոկլյան սուր լինի, որպեսզի նա մնա Նիկոլ Փաշինյանի կառավարման տիրույթում»,- ասաց նա։

Մանրամասները` տեսանյութում։