Հայտնի է ԵԱ-ին մասնակցող հունահռոմեական ոճի ընտրանու կազմը
copy image url

Հայտնի է ԵԱ-ին մասնակցող հունահռոմեական ոճի ընտրանու կազմը

Սպորտ 2 շաբաթ առաջ - 18:17 03-04-2025
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ներկայացրել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող հունահոռմեական ոճի հավաքականի կազմերը:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Կարապետ Մանվելյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Սամվել Գրիգորյանը (82 կգ), Կարեն Խաչատրյանը (87 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ), Դավիթ Օվասապյանը (130 կգ)։

Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում` ապրիլի 1-13-ը: