Հայտնի է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի կազմը
copy image url

Հայտնի է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցող Հայաստանի կազմը

Սպորտ 2 տարի առաջ - 17:43 18-05-2022
Մայիսի 21-ից 31-ը, առաջին անգամ Հայաստանում, անցկացվելու է բռնցքամարտի տղամարդկան Եվրոպայի առաջնությունը։

Կարևորագույն ստուգատեսին Հայաստանը մասնակցելու է ներկայանալի կազմով։ Բոլոր 13 քաշային կարգերում մեր երկիրն ունենալու է ներկայացուցիչներ, հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը։

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է Եվրոպայի առաջնությանը մասնակցող թիմի կազմը:

Ստուգատեսում Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն հետևյալ բռնցքամարտիկները. Բարեղամ Հարությունյան (48 կգ), Արթուր Հովհաննիսյան (51 կգ), Ջանիկ Սահակյան (54 կգ), Արթուր Բազեյան (57 կգ), Կարեն Տոնականյան (60 կգ), Հովհաննես Բաչկով (63,5 կգ), Գուրգեն Մադոյան (67 կգ), Նարեկ Զախարյան (71 կգ), Վախթանգ Հարությունյան (75 կգ), Համբարձում Հակոբյան (80 կգ), Ռաֆայել Հովհաննիսյան (86 կգ), Նարեկ Մանասյան (92 կգ) և գերծանր քաշային Դավիթ Չալոյան:

Ձեզ գուցե հետաքրքրի