Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը գտնվում են առաջատարների շարքում
copy image url

Գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը գտնվում են առաջատարների շարքում

Սպորտ 2 շաբաթ առաջ - 23:59 02-04-2025
Մարտի 31-ից ապրիլի 11-ը Հունաստանի Հռոդոս կղզում անցկացվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

3 խաղափուլից հետո գրոսմայստերներ Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը ունեն 2.5 միավոր և գտնվում են առաջատարների շարքում:

Կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը և կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանը ունեն 2 միավոր:

Կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը և կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը ունեն 1.5 միավոր, իսկ Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը և Գաբրիելա Հարությունյանը՝ 1 միավոր։