Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թ. շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում
copy image url

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թ. շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում

Ներքին 1 ամիս առաջ - 09:25 02-03-2025
Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Պետրովաց քաղաքում ընթացող 2025 թվականի շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների առաջնությունում։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

5 խաղափուլից հետո գրոսմայստեր Էմին Օհանյանը ունի 4.5 միավոր և կիսում է 1-4-րդ հորիզոնականները։

15-ամյա ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը ունի 4 միավոր և նույնպես առաջատարների շարքում է:

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը ունի 3.5 միավոր:

Աղջիկների առաջնությանը մասնակցող Միլենա Գասպարյանը և Անի Ավետիսյանը ունեն 2.5 միավոր: