Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է հաջորդ տարեսկզբից ևս երեք ամիս Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրել 40+10 հազարական դրամ աջակցությունը, իսկ 2025-ի ապրիլից վերանայել ու սահմանափակել աջակցությունը։
Կառավարությունը մտադիր է թիրախային խմբեր առանձնացնել ու միայն նրանց տրամադրել աջակցությունը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ինչո՞ւ է կառավարությունը արցախցիներին զրկում սոցիալական աջակցությունից»։
Հարցվածներից մեկի կարծիքով՝ արցախցիներին զրկում են բոլոր իրավունքներից, քանի որ մեր իշխանության գլխին թուրքեր են նստած։
«Ես չեմ լսել, որ զրկել են ֆինանսական աջակցությունից, աջակցությունը շարունակվում է այն մարդկանց համար, որոնք ավելի խիստ ունեն դրա կարիքը»,- ասաց քաղաքացիներից մեկը։ «Այն, ինչ կատարվում է մեր երկրի ու արցախցիների հետ, անարդար է»,- նշեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները՝ տեսանյութում։