Իտալիայում ուղղաթիռ է անհետացել։ Այն ուղևորվել է հունիսի 9-ին Լուչա քաղաքից։ Ուղղաթիռում, անձնակազմից բացի, եղել է ազգությամբ թուրք 4 մարդ։ Այս մասին հայտարարություն է արել Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։
Ինչպես հաղորդում է ermenihaber-ը, վերջինս հայտնել է, որ ուղղաթիռի և ռադարի միջև կապը կորել է հունիսի 9-ի երեկոյան։ Իտալիայի մասնագիտացած խմբերը շարունակում են անհետացած ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները։
«Մեր դեսպանատունը Հռոմում և գլխավոր հյուպատոսությունը Միլանում հետևում են այդ աշխատանքներին՝ կապ պահելով իտալական իշխանությունների հետ: Հուսանք, որ մեր բոլոր ուղևորները և անձնակազմը րոպե առաջ կգտնվեն անվնաս և ապահով: Զարգացումների մասին կտեղեկացնենք հանրությանը»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը։