Կինոռեժիսոր Նադյա Իսպիրյանը, ով առավել հայտնի է որպես Նադի, ահազանգում է և պատմում, որ ամիսներ առաջ նրա վրա եղել է հարձակում Տիկտոկում ազգությամբ ադրբեջանցի օգտատերի հետ «բաթլ» անելու արդյունքում։
Կինոռեժիսորը պատմում է, որ մեկ անգամ ասել է, թե Հայաստանում հայհոյանքներն են ապահովում դիտումներ։ Այդ խնդիրը բարձրաձայնելուց հետո իր նկատմամբ բուլինգի մեծ ալիք է բարձրացել։
Վերջինս նաև ազգությամբ ադրբեջանցի օգտատերի հետ բաթլ է ունեցել։ Տվյալ բաթլից հայ օգտատերերը հատվածներ են կտրել, վերցրել, և ստանալով այլ միտք, տարածել այն։
«Ամոթ ձեզ, որ դուրս եք եկել ձեր հայրենակցի դեմ»,- ասաց նա, դիմելով իրեն հալածող օգտատերերին։
Ռեժիսորը նաև մեզ հետ զրույցում հավելեց, որ իրեն ներկայացրել են որպես «անհատական մերսում» անող, այնինչ նա օգտատերերի հետ կազմակերպում է հոգեբանական խորհրդատվություն։
Մանրամասները՝ տեսանյութում։