Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Ռամադանի առթիվ ելույթ է ունեցել, որում Իսրայելն անվանել է «հանցավոր խումբ, որը պետք է արմատախիլ արվի Պաղեստինի տարածքից և կործանվի Ամենակարողի կամքով»:
«Այս տարածաշրջանում կա 1 խամաճիկ ուժ՝ դա կոռումպացված, ուզուրպատոր սիոնիստական ռեժիմն է»,- նշել է Խամենեին:
Նրա խոսքով՝ ականավոր գործիչների սպանությունը սիոնիստների սովորական պրակտիկան է, որն իրականացվում է ԱՄՆ-ի և արևմտյան տերությունների աջակցությամբ:
«Եթե նրանք (ԱՄՆ-ն և Իսրայելը) փորձեն տարաձայնություն սերմանել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը ջախջախիչ հակահարված կտա նրանց»,- ասել է Խամենեին: