Սիրիայում ռազմական հեղաշրջումը ծրագրված էր ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ «հարևան երկրի» աջակցությամբ։ Այս մասին ժողովրդին ուղղված իր ելույթի ժամանակ հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«Իրանն ունի դրա ապացույցները»,- նշել է նա:
Խամենեին հավելել է, որ Իրանի հետախուզությունը երեք ամիս շարունակ Ասադի կառավարությանը զգուշացրել էր սպառնալիքների մասին, բայց այդ զգուշացումներն անտեսվել են։