Օրակարգ․ Այլընտրանքը Փաշինյանն է․ Մարտուն Գրիգորյանը պետք է «պանյատները» մի կողմ դնի․ Տիգրան Քոչարյան

Օրակարգ 2 շաբաթ առաջ - 20:00 31-03-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Oragir.News-ի «Օրակարգ» հաղորդաշարի հյուրը մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է։

Հարցազրույցի շրջանակներում Տիգրան Քոչարյանի հետ զրուցել ենք Գյումրիում և Փարաքարում նախօրեին կայացած ՏԻՄ ընտրությունների, դրանց արդյունքների, վարչական ռեսուրսի համատարած կիրառման և դրա ազդեցության, հետընտրական հնարավոր զարգացումների, Գյումրիում ընդդիմադիր իշխանություն ձևավորելու անհրաժեշտության, ներքաղաքական իրավիճակի, ինչպես նաև օրակարգային մի շարք այլ զարգացումների վերաբերյալ։

Տիգրան Քոչարյանը համոզմունք հայտնեց, որ Մարտուն Գրիգորյանը պետք է «պանյատները» մի կողմ դնի և հասկանա, որ Վարդան Ղուկասյանի այլընտրանքը Նիկոլ Փաշինյանն է։

«Ինքը շատ բարդ դիլեմայի առջև է, որովհետև կորցնել երես Գյումրիում կամ կորցնել երես հանրապետական մասշտաբով շատ բարդ բան է և պետք է այնտեղ շատ ճիշտ լուծում գտնել, որովհետև երկու կողմից էլ կարող են մեղադրել։ Բայց իմ կարծիքով նույնիսկ այն գյումրեցիները, որոնք տենց պանյատներով ապրող են, թասիբով են, և այլն, եթե Մարտուն Գրիգորյանը նորմալ բացատրի, թե ինչու են իր ավագանիները ձայները Վարդան Ղուկասյանին տալիս, իրեն դա կներեն, քանի որ ՔՊ-ն, գլոբալ առումով Գյումրիի համար և նույն Մարտուն Գրիգորյանի համար շատ ավելի վատ բան է, քան Վարդան Ղուկասյանի քաղաքապետ դառնալը»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև նկատեց, որ ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը պատժվելու է․ նրա բացահայտումը չի ներվելու։

Մանրամասները՝ տեսանյութում․