Մնում է հասկանալ՝ ազգային ինչ արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը․ Նաիրի Հոխիկյան
copy image url

Մնում է հասկանալ՝ ազգային ինչ արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանն ու Մարտուն Գրիգորյանը․ Նաիրի Հոխիկյան

Միտք Ներքին 2 շաբաթ առաջ - 11:20 31-03-2025
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Գյումրիի ընտրության հետագա ճակատագրի երկու տարբերակ կա.

1. ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը, հատկապես նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը իրար հետ լեզու են գտնում ու կոալիցիայով վերցնում իշխանությունը հայրաքաղաքում։
2. տեղի կունենա նոր ընտրություն, որից առաջ ՔՊ-ն իրեն ենթակա դատախազության ու քննչական կոմիտեի ձեռքով շարքից կհանի հիմնական ընդդիմադիր ուժերին, կմասնատի և ընտրությունների ժամանակ ոստիկանական բռնություններով և ընտրակաշառքներով իր համար կապահովի բացարձակ մեծամասնություն։
Մնում է, հասկանալ, թե գիտակցական ինչ կարողություն ու ազգային արժեքներ ունեն Վարդան Ղուկասյանը և Մարտուն Գրիգորյանը»։