Թե՛ Մարտուն Գրիգորյանը, թե՛ Վարդան Ղուկասյանը պետք է պատրաստ լինեն ռեպրեսիաների. քաղաքագետ

Ներքին Տեսանյութ 2 շաբաթ առաջ - 20:44 01-04-2025
«Ընտրությունները անցան բավականին բարձր մասնակցությամբ, իհարկե մենք նաև պետք է հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ մասնակցության բարձր մակարդակը պայմանավորված էր ֆեյք ընտրողների ինստիտուտով, որը կիրառվել է նախկինում էլ, այս իշխանությունների օրոք էլ»,- Oragir.News-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի խոսքով` այն, ինչ տեղի ունեցավ ընտրություններին, սպասելի էր, միայն անսպասելի էր Սարիկ Մինասյանի՝ 36 տոկոս հավաքած ձայները։

Գագիկ Համբարյանը չի բացառում, որ իշխանության կողմից ռեպրեսիաներ կսկսվեն ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների նկատմամբ։

«Թե՛ Մարտուն Գրիգորյանը, թե՛ Վարդան Ղուկասյանը պետք է պատրաստ լինեն ռեպրեսիաների»,- հայտարարել է քաղաքագետը։

Համբարյանը անդրադարձել է նաև հետագա զարգացումներին, ինչպես նաև ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի մանդատը վայր դնելուն։

Մանրամասները` տեսանյութում։