Նեթանյահուն հայտարարել է Գազայում պատերազմի ավարտը քննարկելու պատրաստակամության մասին
copy image url

Նեթանյահուն հայտարարել է Գազայում պատերազմի ավարտը քննարկելու պատրաստակամության մասին

Արտաքին 2 շաբաթ առաջ - 15:34 30-03-2025
Իսրայելը պատրաստ է քննարկել համաձայնագրի հաջորդ փուլը, որը պետք է հանգեցնի Գազայի պատերազմի ավարտին, սակայն դրա համար պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պետք է վայր դնի զենքերը և լքի անկլավը, կիրակի օրը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։

«ՀԱՄԱՍ-ը վայր կդնի զենքերը, նրա առաջնորդներին թույլ կտան լքել գոտին, մենք կապահովենք Գազայի ընդհանուր անվտանգությունը և կիրականացնենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանը՝ կամավոր արտագաղթի ծրագիրը։ Սա է մեր պլանը: Մենք դա չենք թաքցնում և պատրաստ ենք քննարկել այն ցանկացած պահի»,- ասել է Նեթանյահուն կառավարության նիստի բացմանը։