Նեթանյահուն պնդում է՝ Գազայում չկա որևէ տեղ, ուր իսրայելական ուժերը չեն կարող հասնել
copy image url

Նեթանյահուն պնդում է՝ Գազայում չկա որևէ տեղ, ուր իսրայելական ուժերը չեն կարող հասնել

Արտաքին 1 տարի առաջ - 22:43 15-11-2023
Իսրայելի վարչապետ Բենիամեն Նեթանյահուն հայտարարել է, որ Գազայի հատվածում չկա որևէ տեղ, ուր իսրայելական զինված ուժերը չեն կարող հասնել։ Այս մասին տեղեկացնում է իսրայելական «The Jerusalem Post» պարբերականը։

Հաղորդվում է, որ Իսրայելի վարչապետն այցելել է Գազայի հատվածի հյուսիսային շրջանի սահմանին մոտ գտնվող Zikim ռազմակայան։

Տեղում Նեթանյահուն հանդիպում է ունեցել զինվորականների հետ, որի ընթացքում էլ հայտարարել է, որ Գազայում չկա մի վայր, ուր Իսայլելը չի հասնի։ «Մենք կոչնչացնենք «Համաս»-ը ու կվերադարձնենք մեր պատանդներին», - ասել է նա։

Բենիամեն Նեթանյահուն հավելել է, որ հրադադարի հաստատումը հնարավոր է, եթե ՀԱՄԱՍ-ը ազատ արձակի բոլոր պատանդներին։